Կիևում ՃՈ-ն տուգանել է Յացենյուկի կնոջը

big_99887Կիևում ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կնոջը՝ Թերեզիային՝ մենքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելու համար:

Լրատվամիջոցների ուշադրությունը այս փաստի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ հետխորհրդային երկրներից շատերում իրավապահ մարմինները խուսափում են կանգնեցնել բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի անդամների վարած մեքենաները, առավել ևս՝ տուգանել նրանց:

 


Այս թեմայով