Կիևում ձերբակալվել է ՌԻԱ «Նովոստի»-ի լրագրողը

Երեկ Կիևում իր բնակարանի մոտ ձերբակալվել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության լրագրող Կիրիլ Վիշինսկին: Ուկրաինայի իրավապահները նրան մեղադրում են դավաճանության մեջ:

Լրագրողի ձերբակալմանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դա «խայտառակ և սկանդալային» միջադեպ է, եթե վերաբերում է լրագրողի աշխատանքին:

Այս թեմայով