Կիևի օդանավակայանում ձերբակալվել է Օդեսայի քաղաքապետը

Ուկրաինայի Օդեսա քաղաքի քաղաքապետ Գենադի Տրուխանովը ձերբակալվել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հայտնած տեղեկությանը:

Տրուխանովն այսօր Վարշավայից ժամանել է Ուկրաինա՝ վայրէջք կատարելով «Բորիսպոլ» օդանավակայանում, որտեղ էլ ձերբակալվել է:

Օդեսայի քաղաքապետին կասկածում են քաղաքային բյուջեից դրամական միջոցների յուրացման համար:

Հայտնի է, որ Տրուխանովը բացակայել է Օդեսայից շուրջ մեկուկես ամիս: Նա չէր վերադարձել իր հերթական արձակուրդից, որը սկսվել էր 2017 թվականի դեկտեմբերի 26-ին:

Այս թեմայով