Կիևը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նախնական հրադադարի երաշխիքներ են տվել

kievԻնքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները և Կիևը նախնական հրադադարի երաշխիքներ են տվել, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:

«Կարող եմ ասել, որ երեկ կողմերին իսկապես հաջողվել է պայմանավորվել կրակը դադարեցնելու և զենքերը հեռացնելու մասին: Կիևն իր կողմից տվել է համապատասխան երաշխիքներ, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները նույնպես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին»,- հայտարարել է աղբյուրը:

Բացի այդ՝ կոնտակտային խումբը մշակել է հրադադարի և զենքերը հեռացնելու մասին նախնական պայմանավորվածություններ:

 


Այս թեմայով