ԿԸՀ-ն սահմանել է հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ նոր փաստաթղթերի ձևերը

մուկուչյան2015թ. հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում ընդունելու բազմաթիվ իրավական ակտեր (կարգեր, կանոններ) իրավահարաբերությունների լիակատար կանոնակարգումն ապահովելու նպատակով:

Նշվածով պայմանավորված, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է մոտ երկու տասնյակ որոշումներ, որոնցով սահմանվել են հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի շարք որոշումներում՝ սահմանելով, որ համապետական ընտրությունների հետ կապված առանձին իրավահարաբերություններ կարգավորող ԿԸՀ որոշումների դրույթները կիրառելի են նաև հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակ:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Տաթևիկ Համբարձումի Ասատրյանին:

 


Այս թեմայով