ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից:

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն –  25 219 ձայն կամ 6.95%

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը — 2 502 ձայն կամ 0.69%

«Երևանցիներ»  կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%

«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ  0.22%

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 294 109  ձայն կամ  81.06%

«Լույս» կուսակցությունների դաշինք – 18 112ձայն կամ 4.99%

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62%

Հայք (հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն  կամ 0.19%

«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22%

«Օրիաց երկիր» կուսացություն – 3948 ձայն կամ 1.09%

Այս թեմայով