ԿԸՀ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Տիգրան Մուկուչյանն է. «ՀԺ»

մուկուչյան«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ԿԸՀ նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է լինելու։

Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել Է ԿԸՀ նախագահի ու վեց անդամների առաջադրման ժամկետը, և այն տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀԿ-ում կարծում են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գործընթացներին Տիգրան Մուկուչյանի ներգրավված լինելը իրենց թույլ է տալիս ենթադրել, որ
իշխանական վերին օղակներից հենց նրան են առաջադրելու։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով