ԿԸՀ անդամը արտագաղթել է ԱՄՆ

252ԿԸՀ անդամն ինքնաբացարկ է ներկայացրել և արտագաղթել:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Օհանյանն ինքն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել Ս. Սարգսյանին։

Մեր տեղեկություններով ինքնաբացարկի պատճառն այն է, որ ԿԸՀ անդամն ամուսնացել է և մշտական բնակության է տեղափոխվում ԱՄՆ։ Օհանյանը ԿԸՀ–ում է 2007 թվականից։ Նախ որպես ԿԸՀ մամուլի քարտուղար, ապա և ԿԸՀ անդամ։ Հանրությանը ավելի շատ հայտնի է «ԱԼՄ» և «Հ2» հեռուստաընկերություններում վարած հաղորդումներից։ Օհանյանի փոխարեն ԿԸՀ նոր անդամ առայժմ չի նշանակվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով