Կերչի ահաբեկչության հեղինակն ինքնասպանություն է գործել. զոհերի թիվը հասել է 18-ի

Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող անձն ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է russian.rt.com-ը, այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Հավանական մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն ուսումնական հաստատության չորրորդ կուրսի ուսանող էր»,- պատմել է նա:

Ղրիմի ղեկավարի խոսքով՝ առայժմ վաղ է խոսել ողբերգության պատճառների մասին:

«Քննչական մարմիններն աշխատում են, մարդասպանի մարմինը հայտնաբերվել է երկրորդ հարկում` գրադարանում»,- ասել է Աքսյոնովը:

Ավելի վաղ Աքսյոնովը պատմել է, որ Կերչում ահաբեկչությունը կազմակերպել է 22-ամյա մի ուսանող: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով մահացել է 18 մարդ:

Այս թեմայով