Կենսաչափական անձնագրեր չտալը` պատերազմի վտանգի հետ կապ ունի

308988975Հայաստանում կենսաչափական անձնագրեր ստանալն այլևս պարտադիր չի լինելու: Այդ մասին է գրում «Հայկական ժամանակը» հղում անելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին

«Կենսաչափական անձնագիրն արժե 25 000 դրամ, բայց այս պահի դրությամբ, լեհական կողմի չմատակարարելու հետ պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք, օրենքում էլ կատարեցինք փոփոխություն, ոչ կենսաչափական անձնագիր, որը մինչ այժմ մարդկանց ձեռքին է: Դա հազար դրամ է», — ասել է նա:

Իրականում Politik.am-ի տեղեկություններով կենսաչափական անձնագրերի ոչ պարտաիր լինելու պատճառը լրիվ այլ է: Բանն այն է, որ ունենալով կենսաչափական անձնագիր ՀՀ քաղաքացիները այլևս կարիք չունեն երկրից ելքի օրդեր ստանալու և ազատ կարող է ցանկացած պահի լքել երկիրը: Այս հանգամանքի վտանգը` հատկապես նկատելի դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Եվ հիմա, երբ նորից մեծ է պատերազմի վտանգը, իշխանությունները որոշել են վերահսկելի դարձնել արական սեռի ներկայացուցիչների արտահոսքը:

Իհարկե ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ կամավորականների պակաս չկա, սակայն իշխանությունները ամեն դեպքում զգուշավոր են և ապահովագրում են սպասվելիք պրոցեսները:

Դիտվել է 2,027 անգամ
 


Այս թեմայով