Կենդանասերները պատժում են ՌԻՈ առևտրի կենտրոնին

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր, հայազգի գործարար Սամվել Կարապետյանի նորաբաց «Ռիո» մոլում` էկզոտիկ կենդանիների կենդանաբանական այգի ստեղծելու գաղափարը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից: Շատ քաղաքացիներ կարծում են, որ էկզոտիկ կենդանիներին բնությունից կտրված որեւէ վայրում պահելն անթույլատրելի է: Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր, որոնք դեմ են այս նախաձեռնությանը, ֆեյսբուքում փորձում են իջեցնել մոլի էջի վարկանիշը:

Ակտիվ ֆեյսբուքցիների ջանքերն ապարդյուն  չեն  անցել և տվել են իրենց արդյունքը: Ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի PR և կապի կորդինատոր Վահագն Թևոսյանը.«Շատ սիրուն մշակույթ ա ձեւավորվում՝ տեխնոլոգիների զարգացմանը զուգահեռ։ ՌԻՈ մոլի էջի ռեյթինգը մի քանի ժամվա ընթացքում 4․7-ից իջավ 3․8-ի։ Ու դա պայմանավորված մարդկանց դժգոհությամբ, որ այնտեղ էկզոտիկ կենդանիների բանտ է լինելու։ Սիրում եմ բոլորիդ։  Իսկ ով չի արել՝ մտեք, 1 գնահատեք՝ բացատրելով, թե ինչու եք դա անում։ Այդ 1-ը հետո հեշտորեն կարող է դառնալ 5»,-գրում է Վահագն Թևոսյանը։

 


Այս թեմայով