Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կեղծ լուրեր կապված Վլադիմիր Գասպարյանի հետ

Կեղծ լուրեր կապված Վլադիմիր Գասպարյանի հետ

vovaԵրեկ «Շամշյան. քոմ» կեղծ օգտատեր է հայտնվել համացանցում և ապատեղեկատվություն տարածել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի իբր ԼՂՀ հրատապ այցի և Ստեփանակերտում արած հայտարարությունների վերաբերյալ: Զարմանալի է, որ հիշյալ կեղծ պրոֆիլի լրատվական խայծը, ի թիվս այլոց, կուլ են տվել նաև մի շարք լրատվամիջոցներ ու հանրությանը հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ և սկսել են լուրջ տեսքով լուրջ վերլուծություններ անել ապատեղեկատվության շուրջ:
Լրատվական դաշտին փոքրիշատե ծանոթ ցանկացած ոք առաջին հայացքից կհասկանար, որ գործ ունի կեղծիքի հետ: Չհասկանալու դեպքում էլ լուրը ճշտելու պարզունակ միջոց կա՝ այցելել ոստիկանության պաշտոնական կայքէջ կամ զանգել հանրությանը տրամադրված հեռախոսահամարներից որևէ մեկով: Անհասկանալիորեն՝ այս ակնհայտ քայլերը չեն արվել, և հերթական անգամ թյուրիմացության մեջ է հայտնվել հանրությունը:
Պաշտոնապես հայտարարում ենք՝ վերոհիշյալ ռեսուրսը կեղծ է և ապատաղեկատվություն է տարածել: Այդ «օգտատիրոջ» ծագումով ու նպատակներով արդեն զբաղվում են պատկան մարմինները, և շուտով հանգամանքները կպարզվեն, իսկ լրատվամիջոցներին ու հանրային դաշտի գործիչներին հորդորում ենք՝ ոստիկանության վերաբերյալ ցանկացած լուր ճշտեք պաշտոնական կայքէջից կամ զանգահարեք կոնտակտային հեռախոսահամարներով: Ձեզ կտրամադրվի ստույգ ու լիարժեք տեղեկատվություն:
Լրջանալու ժամանակն է: Հիշենք, որ բոլորս, առավել ևս լրատվամիջոցներն ու հասարակական-քաղաքական գործիչները, պատասխանատու ենք մեր խոսքի ու քաղաքացիական կեցվածքի համար:

Գրում է ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը

Դիտվել է 1,600 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy