ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարան գնացող երեխաների ծնողներին

ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարան գնացող երեխաների ծնողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է այն ծնողներին, որոնց երեխաներն այս տարի առաջին դասարան պետք է գնան՝ ֆեյսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք:

Առայժմ այսքանը»:

Այս թեմայով