ԿԳ նախարարը մասնաբաժին ունի Լաչինի հիդրոկայանների կասկադում

Levon-Mkrtchyan«Ժողովուրդ»-ը նախօրեին հրապարակել էր կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարագիրը: Ըստ այդմ, վերջինս հայտարարագրել է միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հազար դրամ, 37 մլն դրամ և 85 հազար դրամ արժողությամբ:

Երեկ «Ժողովուրդ»-ը անձամբ նախարարից հետաքրքրվել է, թե այդ բաժնեմասերը ո՞ր ընկերություններում են: Հարցին ի պատասխան՝ ԿԳ նախարարն ասել է. «Ես մոտ 8 տարի պետական պաշտոնյա չեմ եղել, և այդ գումարները ԼՂՀ-ում ազատագրված տարածքներում 2 հիդրոէլեկտրոկայանների կառուցման ծրագրերն են: Մի տեղում ունեմ 5, մյուսում՝ 10 տոկոս մասնաբաժին: Ինքս բիզնեսմեն չեմ: Կան և սփյուռքահայ ներդրողներ և ՀՀ-ից: Մենք Լաչինի շրջանում կառուցել ենք հիդրոկայանների կասկադ: Ես գտնում եմ, որ հայրենասիրությունը նաև շահույթ է բերում, և իմ ընտանեկան բարեկեցությունը այդտեղից է»:

Դիտվել է 83 անգամ
 


Այս թեմայով