ԿԳՆ-ի գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն

 ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին սպա­սարկող ավտոմեքենաները կկրճատվեն: 

Այդ հարցը ընդգրկված է կառավարու­թյան այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա՝ «Nissan Altima», «Hyundai Tucson» և «Toyota Corolla 1.3»: Ընդ որում, դրանցից մեկը նա­խատեսված էր կոմիտեի նախագահի, մյուսը՝ քարտուղարի, իսկ երրորդն էլ՝ կո­միտեի համար: Սակայն հիմա պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայո­ղության նպատակով առաջարկվում է կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատել և 3-ի փոխարեն սահմանել 1-ը, որը կս­պասարկի միայն կոմիտեի նախագահին»,- գրում է թերթը:

Այս թեմայով