ԿԲ-ն դոլար է ներարկում շուկա

կբՈրքան էլ առաջին հայացքից ակնհայտ չլինի՝ մեր երկրի տնտեսությունը խորը ճգնաժամում է: Եւ դրա պաշտոնական ապացույցները արդեն կան: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների, դրամի կայունությունն ապահովելու նպատակով միայն փետրվար ամսին ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 միլիոն կանխիկ դոլար: Իսկ միայն այս շաբաթ ԿԲ-ն շուկա է ներարկել եւս մոտ 25 միլիոն դոլար: Նման փութաջանությամբ Կենտրոնական բանկը «աշխատում էր» նաեւ 2009 թվականի հունվար-փետրվարին եւ կրկին խնդիր էր դրել ապահովել դրամի կայունությունը: Սակայն այդ տարի մարտի 3-ին դրամը փլուզվեց եւ մեկ դոլարի գինը մեկ օրում 305 դրամից բարձրացավ մինչեւ 400 դրամի: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ հիմա գնում է նույն գործընթացը: Կենտրոնական բանկում հույսեր են փայփայում, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, որը արձանագրվում է ամեն տարվա մարտի երկրորդ կեսին, արտարժույթի որոշակի ներարկում կապահովի մեր ֆինանսական շուկա: Սակայն այս սպասումները, եթե նույնիսկ իրականան, կարող են միայն կարճաժամկետ էֆեկտ ապահովել: Մեր տնտեսության ներկայիս վիճակն այնքան խորը արմատներ ունի, որ մի քանի հազար զբոսաշրջիկների երկշաբաթյա այցերը Հայաստան դրանք որեւէ կերպ չեն լուծի: Նախ` ՀՀ տնտեսությունն ունի իր սեփական` համակարգային «դժբախտությունները», իսկ հիմա դրան ավելանում է նաեւ նախաաղետային վիճակը ՌԴ տնտեսությունում, դեպի ուր մեզ համառորեն տանում են Սերժ եւ Տիգրան Սարգսյանները:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով