Կբերեմ լեյտենանտների` թարմ ուղեղներով, ձեր փոխարեն կաշխատեն

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արելՀոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

 Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

 Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին:

Արձանագրված ցուցանիշներին անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանը:

 Հաշվետու զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ըստ տարածքների և աշխատանքային ուղղությունների վերլուծելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու թերացումները:

Առաջադրված խնդիրները լիարժեք ու նախատեսված ժամկետներում լուծելու հարցում կարևորելով ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական պատրաստվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է որոշ ծառայողների պրոֆեսիոնալիզմի ցածր պատրաստականությանը, մասնագիտական ու մարդկային անբավարար որակներին և ընդգծեց այդ հարցն արմատապես լուծելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կարևորել է անձնակազմերի պատրաստականությունը բարելավելու, աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը բարձրացնելու, երիտասարդ կադրերի վերապատրաստման գործում վետերանների ուժերն օգտագործելու անհրաժեշտությունը և որպես այս խնդիրների իրականացման գրավական կրկին ընդգծեց հետևողական գործնական պարապմունքների նշանակությունը.

Վլադիմիր Գասպարյանն արտաքին ծառայությունների պատասխանատուներին հրահանգել է ուշադիր լինել քաղաքացիների հանդեպ, ընդառաջել նրանց բոլոր խնդիրներին, առանձնակի հոգածությամբ վերաբերվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիներին, օժանդակել նրանց տեղաշարժվելիս, մշտապես լինել օգնության կարիք ունեցողների կողքին:

Ոստիկանության պետը հատուկ ընդգծել է նաև անչափահասների հետ տարվող աշխատանքը և ոստիկանության գործունեության մեջ դեռահասների հիմնախնդիրները առաջին պլան մղելու անհրաժեշտությունը:

 Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանրացրել է հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ դիտարկումներն ու գնահատականները:

Ավարտին ստորաբաժանումների ու ծառայությունների պատասխանատուներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

 


Այս թեմայով