Կա սուտ , կա լկտի սուտ , կա վիճակագրություն. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարվեց  Ազգային վիճակագրական ծառայության  աշխատանքին, դիմելով ԱՎԾ պետ ՝ Ստեփան Մնացականյանին.  

«Եկեք ուղիղ նայենք փաստերին , և արձանագրենք , որ հանրությունը շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի , ոչ թե թվաբանությունը , այլ բովանդակությունը   »,-ասաց ՀՀ վարչապետը :

ԱՎԾ պետը արձագանքելով վարչապետի դիտարկմանը , նշեց.

«Ողջ աշխարհում վիճակագրական որևէ ցուցանիշ որ հրապարակվում է, դա  մեկ օգտատիրոջ համար լավ լուր է մյուսի համար վատ, երրորդի համար որևէ արժեք չի ներկայացնում:

Ազատական, ժողովրդավարական սկզբուքների վրա խարսխված  վիճակագրական ցուցանիշի հրապարակումից հետո, եթե քննադատություն չեղավ , նշանակում է, որ մենք արթնացել ենք կամ Խորհրդային միությունում 1937թ.-ին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, քանի որ իրականությունն այն է ինչին բոլորն են նայում , այլ ոչ թե այն ինչ յուրաքանչյուրն է տեսնում»,-ասաց  ԱՎԾ նորնաշանակ պետը:

Վարչապետն էլ իր հերթին հավելեց, եթե այսքան անկեղծ խոսակցությւոն է ընթանում, մի բան էլ նա է ցանկանում ավելացնել.

 «Արևմտյան երկրներից մեկի վարչապետը , ասել է՝ կա սուտ , լկտի սուտ , կա վիճակագրություն»,- մեջբերեց Ն. Փաշինյանը  հույս հայտնելով , որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեն բոլորի կհանի վերոնշված արըահայտության տրամաբանությունից:

 


Այս թեմայով