Կա մի ոլորտ, որը աշխարհում մրցակիցներ չի ունենա և տնտեսական խոշոր աճ կապահովի Հայաստանին

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Նոյան Տապան» մամուլի ակումբում,  խոսելով Հայաստանի ճգնաժամային վիճակում գտնվելու մասին  և տվյալ իրավիճակից դուրս գալու ելքերից, նշեց որ ճգնաժամը հաղթահարելի է և որ պարզապես լավատեսություն է պետք. 

«Ապրիլյան պատերազմից հետո  ադրբեջանական, թուրքական, ռուսական, իսրայելական կոալիցայի դեմ կանգնեց միջին տարիքի հայ սպան և զինվորը, և դրանից հետո միջին տարիքի հայը պոռթկում ապրեց, ամեն կերպ կանգնելով բանակի կողքին, իսկ մեզ անհրաժեշտ է, քաղաքական և ռազմական էլիտայի կողմից կողմնորոշում և համապատասխան տեղաշարժ, գտնելու համար երկրի ռազմավարական ուղենիշները»,-նկատեց Լևոն Շիրինյանը:

Վերջինս հորդորեց  հասկանալ, որ Հայաստանը չունի դաշնակիցներ, դրանք պարզապես գործընկերներ են «Մեր դաշնակիցները միայն ամբողջ աշխարհահայությունը և հայության լոբիստական կառույցներն են, ինչը ահռելի ուժ է փոխելու երկրի իրավիճակը»:

 Խոսելով տնտեսական վիճակի լավացման հարցերից՝ Շիրինյանը նկատեց. « Հայաստանը պետք է, որոնի հանքահումքային բազայի վրա իր ռեսուրսը, որը մոնոպոլ է, ընդ որում  եթե մոնոպոլ է և արտադրություն լինի՝ Հայաստանի անվտանգության արտաքին ռեսուրսը կմեծանա, խոշոր տերությունները շահագրգիռ կլինեն, որ այդ մեր երկրին ձեռք տվող չլինի»: Բանախոսը նշեց, որ մեր երկրում քարի բազմատեսակ հարստություն  ունենք և որ հնարավորություն կա ոլորտը լավ ուսումնասիրելուց հետո քարը կիրառել ամենատարբեր ոլորտներում ՝ համապատասխան մշակումներից հետո, շեշտելով, որ արդյունաբերությունից երկիրը խոշոր տնտեսական աճ կունենա. «Մենք ունենք գիտնականների ու գիտական հիմնարկների այն մեծ պաշարը, որը կկարողանա փոխել Հայաստանի զարգացման հունը դեպի արդյունաբերություն.  քարի արդյունաբերությունը  շատ ավելի եկամտաբեր է, քան նավթի և գազի արդյունաբերությունը, ի վերջո երկրի տնտեսությունը պետք է բուժել , որպեսզի ներգաղթ լինի և երկիրը աճ ունենա»:

Շիրինյանը հավելեց, որ պետք է սփյուռքը  բացատրի և գովազդի՝ Հայաստանի կարևորությունը  աշխարհի համար.«Մեր երկիրը ահռելի հումքի աղբյուր է, իր բոլոր հարստություններով, և մեր երկիրը մոլնոպոլ է այս առումով աշխարհում, եթե պղնձի հարցում մրացակիցներ ունենք, ոսկու մեջ հզոր մրցակիցներ ունենք , այս ոլորտում մրցակիցներ չունենք որակի քանակի իմաստով »:

 


Այս թեմայով