«Կարմիրները» հակված են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

Միգուցե ժամանակը կարճ է արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու համար՝ հոկտեմբերից դեկտեմբեր, բայց, միևնույնն է, Կոմունիստական կուսակցությունը հակված է մասնակցելու։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոմկուսի քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը:

«Մենք դեռևս ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, մեր տարածած  հայտարարության մեջ ասել էինք, որ իրավիճակից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ արդար, թափանցիկ, առանց ընտրակաշառքի և կուսակցական ընտրացուցակներով, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով»,- ասաց նա:

Երջանիկ Ղազարյանն ասաց, որ արդեն քննարկումներ կուսակցությունում եղել են, և միակ հարցն այն է եղել՝ գնալ դաշինքով, թե միայնակ: «Զարգացումները  ցույց կտան՝ կգնանք դաշինքով, թե միայնակ, բայց այս պահին կուսակցությունում հակված ենք գնալ միայնակ»,-ասաց նա և նշեց, որ իրենք, ի տարբերություն այն ուժերի, որոնք նոր են ասում, որ աջակցել են հեղափոխությանը, առաջին իսկ օրից եղել են հեղափոխականների կողքին:

Այս թեմայով