Կարո Փալյանին վտանգ է սպառնում

կարոԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել է թիվ 6718 օրենքը, որն առնչվում է պատգամավորների մի մասին անձեռնմխելիությունից զրկելուն:

Մայիսի 20-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության միջոցով ընդունվել էր սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 531 պատգամավոր, որոնցից 373-ը կողմ է քվեարկել փոփոխություններին, իսկ 138-ը` դեմ: 8 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 9 քվե դատարկ է եղել, իսկ 3-ը` անվավեր:

Սա Էրդողանի կողմից քայլ է իր մրցակիցներին չեզոքացնելու համար: Քրդական քաղաքական շրջանակները նկատում են, որ այս քալը ուղղված է քրդամետ Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցության պատգամավորների դեմ: Էրդողանը հաճախ է մեղադրել Ժողովուրդների Դեմոկրատական Կուսակցությանը ահաբեկչական Քրդական Բանվորական Կուսակցության հետ կապ ունենալու մեջ:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փալյանը ևս այս կուսակցության անդամ է և վերջրես նրա նկատմամբ թուրք պատգամավորները բռնություն էին կիրառել: Փաստորեն այս օրենքով վտանգ է սպառնում նաև հայազգի պատգամավոր Կարո Փալյանին:

Դիտվել է 211 անգամ
 


Այս թեմայով