Կարող եք շնորհավորել, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեփականության իրավունքով անհատույց առանձնատուն տրամադրելու մասին օրենքը ընդունվել է Ազգային ժողովում:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝ ինչու է առանձնատունը տրամադրվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից, Ս.Սարգսյանը պատասխանեց.

«Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:

Նա նաև նշեց, թե ինչ տարբերություն, թե որ տնտեսությունից է տրամադրվել առանձնատունը:

«Եթե խնդիր տեսնեի՝ կխնդրեի, որ այդտեղից չլինի: Պետության համար դա շահեկան է, որովհետև լրացուցիչ պահպանություն ծախսեր պետք չեն: Եվ այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատներ կան, որոնք ազատ են: Ազատ է ԱԺ նախագահի առանձնտունը՝ Արա Բաբլոյանը չցանկացավ գալ, վարչապետինն է ազատ: Նախագահի համար կա առանձնատուն», — նշեց Ս.Սարգսյանը:

Այս թեմայով