Կարող եմ ասել, թե ով կդառնա Հայաստանի հաջորդ ղեկավարը. Սերժ Սարգսյան (Video)

Սերժ ՍարգսյանՀայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում:

Հայաստանի նախագահի խոսքով սակայն, մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի: Հիշեցնենք, որ թեեւ հայ-թուրքական արձանագրությունները ողջունել են Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Ռուսաստանը, սակայն դրանք երկու երկրների խորհրդարանների կողմից չեն վավերացվել:
Առավել մանրամասն` տեսանյութում:

Դիտվել է 484 անգամ
 


Այս թեմայով