Home » ՄԱՄՈՒԼ » Կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ. ում է «հա» ասել նախագահը

Կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ. ում է «հա» ասել նախագահը

default«Իրատես de facto» թերթը գրում է. «Կառավարման համակարգում մի կողմից հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունենում, մյուս կողմից քաղաքական դաշտը սպասողական «տագնապի» մեջ է: Բոլորն ուզում են օր առաջ իմանալ՝ նախագահի մտքում ով կա, ում է նա «ցուցակագրել» որպես ապագա խորհրդարանի պատգամավորի:

Սակայն սա չի խանգարում, որ ոմանք այնքան ակտիվանան, որ լուրեր տարածեն, թե նախագահի հետ պայմանավորվածություն ունեն, ու նա իրենց «հա» է ասել:

Մեր տեղեկություններով, շտապողների ճամբարից է նաեւ Երեւանի քաղաքապետարանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Գործարար տիկինը նեղ միջավայրում ասել է, թե ինքը ոչնչով պակաս չէ այսօրվա կին պատգամավորներից. «Կարող ա՞ ՀՀԿ-ի համար քիչ եմ աշխատել, կարող ա՞ մյուսներից վատ պատգամավոր լինեմ»:

Ի դեպ, նա ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀԿ-ի բարձրաստիճան կանանց հետ եւ ակնկալում է նաեւ նրանց աջակցությունը՝ պատգամավորական մանդատ ստանալու հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 194 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy