Կարծում եմ՝գործողությունները դեռ կշարունակվեն. ռազմական լրագրող

ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱ«Հայաստանի հանրությանն այս օրերին հուզող հիմնական հարցն այն է, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արդեն երկրորդ օրը շարունակվող հրադադարը որքա՞ն կշարունակվի։ «Ժողովուրդ»–ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցեց ազգությամբ չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ։ Մեր այն հարցին, թե ինչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել։ Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ։ Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի։ Կարծում եմ՝գործողությունները դեռ կշարունակվեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 182 անգամ
 


Այս թեմայով