Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը 1 միլիարդ արժեցող շոու են կազմակերպել

սերժ կարենՊետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում։

«Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և  համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»,-ասել է նա։

Պետք է նկատել, որ «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունը իրականացնում է  «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը: Բոլորին է հասկանալի, որ պատահական ընկերություն Հայաստանում չէր կարող  մեծամասշտաբ ծրագիր իրականացնել առանց իշխանական վերնախավի աջակցության:

Մեր տեղեկություններով Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությանը վայելում է իշխանական վերնախաղի և մասնավորապես Սերժ Սարգսյանի ամենալայն վստահությունը: Ավելին «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ատկատները առանց ընկերության համաձայնության չէր կարող լիներ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ այս գործողությունը շոու է, որը իրականում նպատակ ունի զգոնացնել այլ տնտեսվարողներին: Հիմա բոլորը կհասկանան, որ անգամ նախագահի աջակցություն վայելով ընկերությունը չի կարող խուսափել հարկային ստուգումներից և տուգանքներից, ուստի մնացած ընկերությունները ևս չպետք է բողոքեն: Այս կերպ կառավարությունը փորձում է բարձարցնել իր հեղինակությունը՝ ընտրություններից առաջ և հավելյալ գումարներ մուտքագրել բյուջե:

Դիտվել է 1,069 անգամ
 


Այս թեմայով