Կարեն Կարապետյանն ու Հայկազ Բաղմանյանը կոռուպցիոն սկանդալի կիզակետում

  «2007թ.-ին, երբ դեռ «Գազպրոմ»-ի տնօրենը Կարեն Կարապետյանն էր , հովանավորում էր Հայկազ Բաղմանյանին, մատակարարելով անօրինական գազ, և քանի , որ ընկերության տնօրենը ես էի գազալցակայանի թույլտվությունները ինձ էին պատկանում, բայց վերջիններս ապօրինաբար գազի մատակարարում իրականացրեցին, սատարելով Հայկազ Բաղմանյանին», ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ տնօրեն Թաթուլ Բաղդասարյան, ով  2007թ.-ից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների զոհ է դարձել և 10 տարի շարունակ պայքարում է արդարության հասնելու համար :

Վերջինիս խոսքով Կարեն Կարապետյանի հարազատները և Հայկազ Բաղմանյանը անօրինական հիմքերով  « լցվել են» իր ընկերության տարածք և վաճառում են գազ, իսկ վերջինս չի կարողանում իր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել քանի, որ պայթունավտանգ օբյեկտը իր տարածքի ներսում է:

 «Ես գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունեի 30%- 70% հարաբերակցությամբ շահութաբաժնով` իմ տարածքում նման գործունեություն թույլ տալու համար,  բայց ես չգիտեի, որ նա գեներալի խոսքը չի պահի և «խաբեց գցեց» ինձ, հետո հասկացա, որ Հայկազ Բաղմանյանին բնորոշ է մարդկանց «գցելը» »:

Գործարարը նշեց , որ բազմիցս դիմել է համապատասխան պատասխանատու մարմիններին , սակայն դրանից իրավիճակը չի փոխվել. « 2016թ. հոկտեմբերի 31-ին հանդիպել եմ վարչապետի խորհրդական Նարեկ Ադոնցին, ինձ հարց է տալիս՝ էս փաստաթղթերը որ մեզ ցույց ես տալիս կադաստրում չկա՞, ես էլ ասում եմ կա , բայց քանի որ կա գեներալ Հայկազ Բաղմանյան, ոչ մի կադաստրի մարմին չի կարող աշխատել, նա էլ ինձ ասում է գնա Վլադիմիրի հետ խոսա, ես ասում եմ Վլադիմիրի հետ ինչի խոսեմ, ով է որ ես գնամ իրա հետ խոսեմ , ընդհամենը վարչապետի ախպերնա, ոչ ես իրեն, ոչ մի բան չեմ կարա խնդրեմ մինչև վերջ պայքարելու եմ.

 Դատախազը դատարանում հայտարարում է, Հայկազ Բաղմանյանը զանգելա կադաստրի պետին, ասել կատարի կեղծիք, մինչև այսօր աշխատում է,  Կադաստրի պետը կեղծել է, համայնքապետը կեղծել է ու ոչ մի արձագանք չկա »,-նշեց Բաղդասարյանը դիմելով Սերժ Սարգսյանին և ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, վերականգնելու իր խախտված իրավունքները .«պատրաստ եմ ապացուցելու թե Հայկազը ոնցա  խլել, Կարեն Կարապետյանը ոնց է լևի գազ մատակարարել, տարիներ շարունակ իմ անդորագրերը կեղծել է Հայկազ Բաղմանյանը»,հավելելով որ Հայկազ Բաղմանյանի նմանին վախուց պետք է հանեին համակարգից. « Այդ անգրագետից բանակը պետք է վաղուց մաքրեին»:

 Վերջում Բաղդասարյանը կոչ արեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին մերձավորներին  տարածքից հեռացնելու հորդորով , ավելացնելով , չի դադարեցնելու իր պայքարը հանուն իր իրավունքների վերականգնման:

 

 


Այս թեմայով