Կարեն Կարապետյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ վարչապետ. «Ժողովուրդ»

karen-karapetyan-major0-yerevan«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ:

Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձևավորելու և Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, և դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 289 անգամ
 


Այս թեմայով