Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Գևորգ Ներսիսյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գևորգ Ներսիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Գևորգ Ներսիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Մերուժան Գալստյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնում։

 


Այս թեմայով