Home » ՄԱՄՈՒԼ » Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի միջև անձնական խնդիր կա. «ՀԺ»

Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի միջև անձնական խնդիր կա. «ՀԺ»

big_40a03c0d438fedaf749c329b51a40e48«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ, նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա:

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ:

Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել:

Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում: Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 91 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy