Կարեն Կարապետյանի փեսան նշանակվելու է նախարար

Այսօր հայտնի դարձավ, որ Աշոտ Մանուկյանը հրաժարական է տալու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, որի մասին կհայտարարվի ամանորյա տոներից հետո:

Հրաժարականի բուն պատճառներն այս պահին հայտնի չեն, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է  մասնավոր  սեկտոր՝ նա մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:

Politik.am-ի տեղեկությունների համաձայն Աշոտ Մանուկյանի փոխարեն նախարար կնշանակվի վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Մեր տեղեկությունների համաձայն այս մասով Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ արդեն համաձայնություն ձեռք բերել է:

 


Այս թեմայով