Կարեն Կարապետյանի փեսային լավ ժամանակներ են սպասվում. նա նոր պաշտոն կստանա

spt_1269009123941_DSC_0183 (1)Ամենայն հավանականությամբ, այսօր` Կարեն Կարապետյանը պաշտոնապես կնշանակվի ՀՀ վարչապետ: Կարեն Կարապետյանը, իր որակներով, որևէ բանով չի տարբերվում գործող իշխանության ներկայացուցիչներից: Նա ևս, ամեն կերպ փորձում է, իշխանության ամենատարբեր օղակներ խցկել իր ծանոթ-բարեկամներին:

Հայտնի է, որ Կարեն Կարապետյանի դուստրը ամուսնացել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդու`  Հայկ  Հարությունյանի հետ: Իսկ Արզուման Հարությունյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է:

Չնայած այս կապերին, մեր տեղեկություններով, Հայկ Հարությունյանը 2014 թվականին հենց աներոջ` Կարեն Կարապետյանի շնորհիվ է նշանակվել  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ: Իսկ հիմա Կարեն Կարապետյանի, որպես վարչապետ վերադարձից հետո, Հայկ Հարությունյանին սպասվում են լավ ժամանակներ: Մեր տեղեկություններով` նրան կտանեն ավելի բարձր պաշտոնի, իսկ թե կոնկրետ ինչ պաշտոն կլինի, այն հայտնի կլինի մոտ ժամանակներս:

 


Այս թեմայով