Կարեն Կարապետյանի փեսային ի՞նչ պաշտոն կտան

92745Արդեն երկար ժամանակ է ինչ լուրեր են տարածվում, որ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնանկ կարվի: Նրա փոխարեն ՊԵԿ նախագահ կնշանակվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար Վարդան Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելու դեպքում քննարկվում է Կարեն Կարապեռյանի փեսայի՝ Հայկ Հարությունյանի «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն նշանակելու հարցը:

Կարեն Կարապետյանի փեսան լրատվամիջոցներից մեկի հետ զրուցյում չէր հերքել իր հնարավոր նշանակումը, միայն նշել էր, որ դեռևս նման առաջարկ չի ստացել:

Այս պահին դեռևս Վարդան Հարությունյանը  չի նշանակվել ՊԵԿ ղեկավար և որքան որ լրատվամիջոցների հրապարակումներն են տեղեկացնում ՊԵԿ գործող նախագահ Հովհաննես Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել: Մեր տեղեկություններով Կարեն Կարապետյանի փեսայի համար ամեն դեպքում պաշտոնի առաջընթաց կապահովվի, մնում է որոշել, թե որ ոլորտը պետք է վստահվի փեսային:

Դիտվել է 694 անգամ
 


Այս թեմայով