Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է

«Իրատես» թերթը գրում է. «Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի»-ի իրականացրած հարցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճացած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձեւական փոփոխություններ թվացին:

Սակայն ժամանակի հետ մարեցին եւ՛ դրայվը, եւ՛ հանրային սպասումները: Այսօր վարչապետի վարկանիշը 28 տոկոս անկում է գրանցել: Ի՞նչ է փոխվել, կամ ո՞վ է փոխվել:

Փոխվել են եւ՛ վարչապետը, եւ՛ իրադրությունը նրա շուրջ: Ընտրությունների ժամանակ նույն Gallup-ը 80 տոկոսից ավելի վարկանիշ էր ներկայացրել վարչապետի համար: Մեկ տարի հետո, փաստորեն, շատ ջրեր են հոսել:

Այս ամենում էականը, թերեւս, այն է, թե ինչու հենց այս պահին հարցման պատվեր եղավ, ո՞ւմ էր պետք հանրությանը ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն նախկինը չէ:

2018-ին ընդառաջ սա քաղաքական մեսիջ էր ոչ միայն հանրությանը, այլեւ հանրապետականներին ու քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի հասկանան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու: Ստացվում է` ՀՀԿ-ում միմյանց հետ սկսել են խոսել հարցումների «լեզվով»»:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache