Կարեն Կարապետյանի ապտակը Միհրան Պողոսյանին

Փաստինֆո գործակալությունը նախօրեին տեղեկություն տարածեց, որ ՊԵԿ մոտ 50 զինված աշխատակիցներ մտել են Քեթրին-գրուպ ընկերության տարածք, առգրավել են նյութեր, համակարգիչներ: Մամուլում նշվում է, որ Քեթրինը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանին, որի անունը անցնում էր նաեւ Պանամական օֆշորի գործով:

Սա իսկապես հետաքրքրական իրավիճակ է ստեղծում: ՊԵԿ-ը, որի ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ընկերն է, հաճախ չէ, որ գնում է նման աղմկոտ գործողությունների, իսկ նախկինում եղած դեպքերն էլ հիմնականում մանր և միջին գործարարների նկատմամբ էր իրականացվում և նպատակը շոուն էր: Հիմա կարծես ամեն բան այլ է: Ներխուժում են ընկերություն, որը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, պատգամավոր, իշխանության սիրելի Միհրան Պողոսյանին: Դեռ պաշտոնական տեղեկություն չկա այս առումով, սակայն չի բացառվում, որ իշխանությունները կզոհեն Միհրան Պողոսյանին հանուն որոշակի դիվիդենտի:

Կարեն Կարապետյանին արդյունք է պետք, որպեսզի ցույց տա, որ ինքը կտրուկ քայլերի ևս կարող է գնալ: Ընտրված ֆիգուրն էլ պատահական չէ՝ Միհրան Պողոսյանը երկար տարիներ անձեռմխելի գարգավիճակ է ունեցել և ահա հայտնվում է Կարեն Կարապետյանը ու ամեն բան փոխվում է: Սա ապտակ է Միհրան Պողոսյանին, բայց նաև մեծ առավելություն է Կարեն Կարապետյանի համար:

Դիտվել է 5,302 անգամ
 


Այս թեմայով