Կարեն Կարապետյանի «ազատությունը» վտանգված է. ո՞ր նախարարները կվերանշանակվեն. «Ժողովուրդ»

կարեն«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձևավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարների։ Մնացածին ինքն է ընտրելու։ Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են։

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչև 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»։ Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների և օգնականների ընտրության հարցում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 273 անգամ
 


Այս թեմայով