Կարեն Կարապետյանին պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փա­թեթը: Եվ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել:

«Ըստ նախնական հաշվարկների՝ շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը, հաշվի առնելով նաև այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ»:

Ինչ վերաբերում է «էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստացնել.

«Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատողների: Պետք է աշխատողներ ընդունենք, գուցե ավելի շատ թվով, քան հիմա է»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով