Կարեն Կարապետյանին նշանակելու ևս մեկ պատճառ կա. «Ժողովուրդ»

կարեն«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, և հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել, այն է, թե ինչ իմաստ ուներ ԱԺ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել: Ի թիվս քաղաքական ու աշխարհաքաղաքական շատ վարկածների, գոյություն ունի նաև սոցիալական պատճառաբանություն, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կառավարության մասնագետները քննարկում են ներքին օգտագործման համար իրականացված հաշվարկների շրջանակներում:

Ըստ այդմ, այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում սոցիալական վիճակը կտրուկ սրվելու է: Այսինքն՝ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերի բնակչության մի զգալի մասը նույնիսկ տարական հացի խնդիր կարող է ունենալ:

Երբ այս կանխատեսումներն ամփոփվել են, ակնհայտ է դարձել, որ իրավիճակը մեղմելու միակ տարբերակը փոփոխություններով մարդկանց մոտ հույս ներշնչելն է, որպեսզի դրա արդյունքում տնտեսությունը մի փոքր գոնե աշխուժանա: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրը լինելու է ձմռան ամիսներին Հայաստանի հատկապես հեռավոր լեռնային գյուղերում բնակչության սովի մատնվելու երևույթները կանխելը:

Եթե այդ խնդիրը հաջողվի լուծել, ապա գարնանը սպասվող խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սոցիալական վիճակը որոշակիորեն կթեթևանա: Հայտնի է, որ ընտրությունների շրջանում Հայաստանում հսկայական գումարներ են շրջանառվում, ինչը թույլ կտա առնվազն մեկ տարվա կտրվածքով սոցիալական լարվածությունը մեղմել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով