Կարեն Կարապետյանը 80 միլիոն եվրո պարտք է վերցնում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:

«Սա բյուջետային օժանդակության վարկ է, սա համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի  ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով», — նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը՝ 2018 թվականին:
«2018 թվականի նախագծի մեջ մենք արդեն արտացոլել ենք սա: Ոլորտները դա ջրային, կոշտ թափոնների կառավարման և գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների ներդրման ոլորտներն են, որի շրջանակներում KfW-ն տրամադրում է շուրջ 8,3 միլիոնի տեխնիկական օժանդակության դրամաշնորհ», — նշեց Վ. Արամյանը:
Նախարարը նշեց, որ վարկը տրամադրվում է 15 տարով և 5 տարի արտոնյալ ժամանակահավածով:
«Տոկոսադրույքը 2,4 տոկոս է, էֆֆեկտիվ դրույքը՝ շուրջ 2,55 տոկոս», — մանրամասնեց ՀՀ ֆինանսների նախարարը:
 


Այս թեմայով