Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և խնդրում կարեկցանքի և սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
Ընդունեք, խնդրեմ, խորին հարգանացս հավաստիքը»։

 


Այս թեմայով