Կարեն Կարապետյանը, Վարդան Հարությունյանը և Սերժի Վաչոն համատեղ ծխախոտի բիզնես են հիմնում

Ամիսներ առաջ  Politik.am-ը գրել էր, որ ՊԵԿ նախագահի մայրը՝ Սուսաննա Զաքարյանը և հանրությանը հայտնի Ճվճվ Արոյի աներոջ աղջիկը Լիլիթ Աբրահամյանը,  2017թ-ի նոյեմբերին հիմնել են «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, որը իրականացնելու է ծխախոտի ներկրում:

Մամուլում վերջին օրերին հայտնվեց նաև տեղեկություն, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը՝ Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ:

Politik.am-ին հաջողվեց նաև ճշտել, որ նշված բիզնեսում իր փայն ունի նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ ծխախոտի արտադրությամբ զբաղվող գործարանը հիմնվում է Աբովյան քաղաքի հարակից տարածքում Գազպրոմ Արմենիա ընկերությանը պատկանող տարածքում:

Այս թեմայով