Կարեն Կարապետյանը սկսել է սանկցիաներ կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ. «Հրապարակ»

arm147539062439-1«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ միայն Դավիթ Հարությունյանին իջեցրել էիր աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են, այլև սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները և դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։ Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ, ահա, պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»–ից, իսկ Honda CR-V–ն էլ տվել է նրա տեղակալին։ Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։ Սա ոգևորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով