Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականը չի կատարի

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա՝ ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը:  Այս մասին  նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով:

Փաստորեն  Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հենց սկզբից հայտարարում է, որ չի համապատասխանում նախագահ Սերժ Սարգսյանի դրած պահանջներին: Դեռևս 2013 թվականի սկզբին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը 2013-2017 թվականներին տարեկան կտրվածքով չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա:

Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի հայտարարությունից հետո այդ պահանջից հրաժարվելու նոր հայտարարությամբ հանդես չի եկել և այս դեպքում  կամ կառավարությունը պետք է տարվա ավարտին հրաժարական տա կամ սա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականը չի կատարելու:

Դիտվել է 993 անգամ
 


Այս թեմայով