Կարեն Կարապետյանը պատրաստվում է 100 միլիարդ դրամ կրճատել

կարենԻնչպես արդեն հայտնել էինք կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ  վարչապետ  Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց Սննդի անվտանգության պաշտպանության հետ կապված հարցերում ուսումնասիրություներ կատարել և զեկուցել։
էկոնոմիկայի և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարվեց գույքագրել չօգտագործվող անշարժ գույքը, սեփականաատերերին փորձել մոտիվացնել, որ այդ գույքը օգտագործվի։ Հանձնարարական հնչեց դիմումների կանոնակարգման նոր մեխանիզմներ առաջարկելու վերաբերյալ։

Կարեն Կարապետյանը  հանձնարարեց կրճատել ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի թիվն ու վերանայել բոլորի գործունեությունը և դրանց թվի կրճատման օպտիմալացման մասին առաջարկություններ ներկայացնել: Վարչապետը նշեց, որ դրանք հաստատուն ծախսեր ունեցող ՊՈԱԿ-ներ են և հարկավոր է պարզել, թե դրանք ինչ նպատակի են ծառայում։ Կարապետյանը հանձնարարեց նաև գնումների գործընթացներով զբաղվող ԾԻԳ-երի լուծարման մասին առաջարկություններ ներկայացնել։
«Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է նրանք գործունեությունը լինի հիմնավորված, գործառույթները լինեն հստակ ու չկրկնվող: Երբ մենք քննարկում էինք բյուջեն, տեսանք, որ կան բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, որոնք տարեցտարի ծախսեր են ավելացնում, բայց ինձ համար հասկանալի չէր, թե նրանց գործունեության արդյունավետությունը որն է»:

Վարչապետը հայտարարեց, որ 2017թ․ կունենաք «կոշտ» բյուջե, որով նախատեսվում է եկամուտների աճ  և մոտավորապես 100 մլրդ դրամի չափով ծախսերի նվազեցում։
Դիտվել է 3,980 անգամ
 


Այս թեմայով