Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Կարեն Կարապետյանը պահանջել է, որ Սուրիկ Խաչատրյանը հեռանա

Կարեն Կարապետյանը պահանջել է, որ Սուրիկ Խաչատրյանը հեռանա

Surik_X1Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պայմաններից մեկն էր այն է եղել, որ ինքը պետք է ազատվի ժողովրդի մոտ ատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, և մեր տեղեկություններով, առաջինը տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը։ Սուրիկ Խաչատրյանը, ով մինչև վերջերս վստահ պնդում էր, թե իրեն չեն հանելու և ինքը մնալու է, երեկ արդեն հայտարարել է, որ որևէ բան չի բացառում և որոշողը վարչապետն է լինելու։

Politik.am-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին հանելու են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին ՂԿապանում և Սիսիանում  քաղաքապետի ընտրություններ են, և Լիսկայի վրա է դրված իշխանության թեկնածուներին անցկացնելու գործը։ Կարեն Կարապետյանին ասվել է, որ Լիսկան մնա մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո արդեն կարող են նրան հանել և ուղարկել արխիվ։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր վախենալով Լիսկայից և կատարելով նրա հրահանգները, Կապանում և Սիսիանում զբաղվում են ընտրակեղծարարությամբ, ընդամենը թող տեղյակ լինեն, որ հոկտեմբերի 2-ից հետո իրենց «պապա» Լիսկան չի լինելու, և իրենք օրենքի առաջ միայնակ են  պատասխան տալու արած ընտրակեղծիքների համար։

Դիտվել է 33,692 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy