Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել երկու որոշում

Կարեն ԿարապետյանՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է համարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2016թ. սեպտեմբերի 6-ի երկու որոշումները։

«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`

Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 815-Ա որոշումը:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`

Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի «Արմեն Մուրադյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» N 800-Ա որոշումը»:

Դիտվել է 939 անգամ
 


Այս թեմայով