Կարեն Կարապետյանը չեղած բան է ասել. Գալուստ Սահակյան

maxresdefault«Ո՛չ խլվել է, ո՛չ դրվել է, ո՛չ էլ Կարեն Կարապետյանն այնպիսի բան է ասել, որ ձեզ համար անհասկանալի է»,- ԱԺ-ում Գլխավոր դատախազի եւ ՀՌԱՀ անդամի ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ հետայսու հաջողակ բիզնեսմեններից բիզնես չի խլվելու:

Գալուստ Սահակյանը չի կարող մանրամասն մեկնաբանել վարչապետի հայտարարությունը, քանի որ մանրամասն ծանոթ չէ դրան, իսկ երբ լրագրողները պարզաբանեցին, որ վարչապետը խոսել է խաղի հավասար կանոնների ստեղծման եւ հաջողակ բիզնեսմեններից բիզնեսն այսուհետ չխլելու մասին, նա ասաց․«Չեմ կարող պատասխանել, չեմ էլ հասկանում՝ ինչի մասին է խոսքը»։

Դիտվել է 382 անգամ
 


Այս թեմայով