Կարեն Կարապետյանը մնում է. վարչապետի մեսինջը Արցախից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օր է իր արձակուրդը անցկացնում է Արցախի Հանրապետությունում: Իրականում վարչապետն իր արձակուրդը բավական աշխատանքային է անցկացնում: Կարեն Կարապետյանը այցելում է արցախցի գործարարներին, ծանոթանում առկա տնտեսական վիճակին:

Այս կերպ Կարեն Կարապետյանը ցույց է տալիս, որ անգամ արձակուրդի ժամանակ ինքը «ֆորմայի» մեջ է և երբեք չի կտրվում երկրի խնդիրներից: Նա նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է իր համար Արցախը: Կարճ ասած հասկացնում  է, որ ինքը ևս պատրաստ է զբաղվել երկրի անվտանգության խնդիրներով, ի պատասխան այն խոսակցությունների, ըստ որոնց 2018-ին երկրի ղեկը իր ձեռքը պետք է վերցնի մարդ` ով կարող է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

Նման խոսակցությունները շրջանառության մեջ են դնում հիմնականում ՀՀԿ-ականները և իրենց այդ խոսակցություններով փորձում են ցույց տալ, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը անփոխարինելի գործիչ է՝ անվտանգության ապահովման տեսակետից:

Կարճ ասած Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մնում է 2018 թվականից հետո, իսկ Արցախից տարածվող տեսանյութերում իր ակտիվ սպորտային կյանք վարելը ցույց  է տալիս, որ դեռ շատ էներգիա ունի երկիրը կառավարելու համար:

 


Այս թեմայով