Կարեն Կարապետյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

«Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ», — տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

«ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև», — ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

 


Այս թեմայով