Կարեն Կարապետյանը կփակի միլիարդների գողության ճանապարհը

կարենՀոկտեմբերի 13-ին գործադիրում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում է Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը ՊՈԱԿ-ի կանոնադրությունն ու կառուցվածքը:

«Եկեք այսպես անենք: Մենք բոլոր գերատեսչություններին իջեցրել ենք հանձնարարություն, որպեսզի տան առաջարկություն՝ կառավարան կառուցվածքը փոփոխելու հետ կապված: «Օպտիմալացում» բառը փոխարինում ենք «կտրուկ կրճատմամաբ»: Քանի, որ դուք վերակազմավորվում եք, Ձեզ տալիս եմ հինգ օր ժամանակ, որպեսզի ինձ զեկուցեք, թե որ կոմիտեն չստեղծենք, մի հատ էլ կոմիտե կրճատենք: ՊՈԱԿ-ներն ավելորդ կառույցներ են: Հրաժարվում ենք նաև ԾԻԳ-երից: Այսինքն՝ կա՛մ կենտրոնացնում ենք, կա՛մ հրաժարվում: Տնօրեն ու էդ բոլոր ատրիբուտիկան մաքրում ենք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կտրուկ նվազեցնել ծախսերը:

Բոլորին է հայտնի, որ ԾԻԳ-երը  այն հիմնական կառույցներն են, որոնց միջոցով գրպանվում են պետական միջոցները: Եվ եթե իրականություն դառնա այն գաղափարը, որը առաջ է բերում վարչապետը, ապա կարելի է ասել, որ փակվում է միլիարդավոր դրամների գողության ճանապարհը:

Մնում է հուսալ, որ վարչապետի այս հայտարարությունը չի մնա սոսկ հայտարարություն և խոսքից՝ գործի կվերածվի:

 

Դիտվել է 2,922 անգամ
 


Այս թեմայով